24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զիկա վիրուսը գրավում է աշխարհը

Վտանգավոր Զիկա վիրուսը սպառնում է միլիոնավոր մարդկանց։ Ընդամենն ամիսներ առաջ այն նկատվում էր միայն  Բրազիլիայում, մինչդեռ այսօր ողջ Լատինական Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում լայն տարածում է գտել։ Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են արդեն գրանցվել եվրոպական մի քանի երկրներում՝ Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Զիկա վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, դրա արդյունքում երեխաները ծնվում են գլխուղեղի անսովոր փոքր չափսով՝ մտավոր խնդիրներով։ Հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրսեւորվում է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:

Վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Վիրուսը տարածում է Aedes aegypti մոծակը: Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշանալ մոծակների խայթոցից, հատուկ քսուքներ օգտագործել։

In this Dec. 23, 2015 photo, 10-year-old Elison nurses his 2-month-old brother Jose Wesley at their house in Poco Fundo, Pernambuco state, Brazil. Suspicion of the link between microcephaly and the Zika virus arose after officials recorded 17 cases of central nervous system malformations among fetuses and newborns after a Zika outbreak began last year in French Polynesia, according to the European Center for Disease Prevention and Control. (AP Photo/Felipe Dana)

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ