19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղացին ու ավազակները

Մի գյուղացի, խղճահարությունից ելնելով, իր տանը մի ավազակի ապաստան տվեց: Որոշ ժամանակ անց նա իր ավազակ ընկերներին էլ բերեց: Բնավորությամբ թույլ լինելով՝ գյուղացին թույլ տվեց, որ նրանք էլ իր մոտ ապրեն, և շուտով նրա տունն ավազակաորջի վերածվեց: Ավազակներն այստեղ էին բերում իրենց ողջ գողոնը:

Երբ այդ ավազակախմբին ձերբակալեցին, ապա գյուղացուն էլ նրանց հետ դատեցին՝ որպես մեղսակցի: Դատավորը խստորեն հարցրեց նրան.

– Դու ինչպե՞ս ավազակ դարձար:

Գյուղացին, հոգոց հանելով, տարածեց ձեռքերն ու պատասխանեց.

– Թույլ բնավորության պատճառով, պարոն դատավոր:

Ռուսերենից թարգմանությունը՝
Էմիլիա Ապիցարյանի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ