19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը բավականին հեշտությամբ կարելի է բացահայտել, քանի որ Հայրիկյանը տեսել է հանցագործի դեմքը: Այս մասին Հովհաննիսյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հայրիկյանի որոշումը չդիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար, քաղաքագետն այսպես բացատրեց. ՛՛Որոշումը ցույց է տալիս, որ Պարույր Հայրիկյանն առաջին տասը օրերի իր քարոզարշավի շեշտադրումները չի փոխելու և շարունակելու է քարոզարշավը նույն ոգով՝ փորձելով առավելագույնս մեղմացնել քարոզարշավի ընթացքում հնչող գնահատակնները՝ փորձելով ավելի շատ ծանրանալ իր անցած ճանապարհի, քան իրականության քննադատության  վրա՛՛:

Հովհաննիսյանը հավելեց, որ բացի դա փետրվարի տասնութը ասոցացվում է Ղարաբաղյան պայքարի հետ, հետևաբար և Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի հետ:

՛՛Փետրվարի 18-ը նպաստավոր է Սերժ Սարգսյանի համար, իշխանություններին ձեռնտու չէ նաև, որովհետև եթե հետաձգվեր, կայանալու էր մարտի չորսին, իսկ մարտի մեկին հանրահավաք կլինի… Հայրիկյանն էլ հաշվի է առել իշխանության շահերը՛՛,-ասաց նա:

Ով է մահափորձի պատվիրատուն: Հովհաննիսյանն ունի երկու վարկած. հանցագործը կարող է լինել հոգեկան խնդիրներ ունեցող մեկը: Երկրորդ վարկածի համաձայն՝ մահափորձի պատվիրողը այն ուժն է, ով դեմ է Ռուսաստանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ