19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կալանավորված ազատամարտիկը ավտոմատներ է վաճառել հանցավոր խմբի անդամներին. Հրապարակ

«Արթուր Վարդանյանի խմբի գործով կալանավորված նախկին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը ցուցմունքներ է տվել։ Մեր տեղեկություններով, նա խոստովանել է, որ երկու ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։ Այս մասին խոսում են նախկին ազատամարտիկների շրջանում։ Արդյոք այս լուրերը հիմք ունե՞ն, թե՝ զուտ խոսակցությունների մակարդակի են, հարցրինք Վովա Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանին։ «Ես տեղյակ չեմ»,– ասաց նա, սակայն չհերքեց մեր տեղեկությունները։ Նախօրեին իրար հետից ազատ արձակվեցին Արթուր Վարդանյանի խմբի գործով կալանավորված 5 անձինք՝ Նելլի Մինասյանը, Լիլիթ Թորոսյանը, Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել էր հունվարի 14-ին, և նրան կասկածում են զինյալ խմբի հետ համագործակցելու, զենք պահելու-իրացնելու մեջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ