20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարևորը չանցավ.քաղտեխնոլոգը գոհ է

«ԵԽԽՎ նստաշրջանում կարևոր բանաձևը չընդունվեցղ, սա արդեն բավարար է»,-անդրադառնալով այսօր` հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի է ունեցած  խնդրահարույց բանաձևերի քվեարկությունը ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը :

Քաղաքտեխնոլոգը  սկզբունքորեն հաղթանակ է համարում այն, որ քվեարկության արդյունքում մերժվել է  Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը:

Կարեն Քոչարյանի  փոխանցմամբ Ուոլթերի հեղինակած բանաձևը առավել շատ քաղաքական նշանակություն ուներ, որի չընդունվելու փաստը ողջունելի է:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ