28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը՝ Օդնդաղ սարի շուրջ ծավալած աղկումի մասին /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել։ Հիշեցենք, որ արձագանքելով հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր այդ տեղեկությունը:

«Հայաստանի սահմանները անձեռնխելի են: Հայաստանի ԶՈՒ հուսալիորեն պաշտպանում են սահմանները: Դիրքերի նշագծերում փոփոխություններ չեն կատարվել: Հակառակորդի առաջխաղացում նույնպես գրանցված չէ: Սեփական թիկունքում հենակետ տեղադրելը չի նշանակում առաջխաղացում»,- մանրամասնել է Սեյրան Օհանյանը:

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանն էլ իր հերթին հաստատել է, որ այն բարձունքը, որի վրա տեղակայվել է դիտակետը, երբևէ հայկական կողմի վերահսկողության տակ չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում.

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ