20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք ցանկանո՞ւմ ենք նոր պատերազմ Եվրոպայում»

Լևոն Զուրաբյանը հերթագրվել էր ելույթի համար ԵԽԽՎ նիստում, որտեղ պետք է քննարկվեին երկու ոչ հայանպաստ բանաձևեր: Իր ելույթի տեքստը ներկայացվել է քարտուղարություն՝ որպես պաշտոնական փաստաթուղթ:

«Վեհաժողովի հարգելի անդամներ,

Առաջարկված նախագծերի քվեարկությունից առաջ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հետևանքներ կունենա բանակցային գործընթացի խարխլումը: Մենք ցանկանո՞ւմ ենք նոր պատերազմ Եվրոպայում, որ գաղթի նոր ալիք կբերի ձեր քաղաքներ: Մենք գործ ունենք շատ անկայուն իրավիճակի հետ այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ միահյուսվում են կամ բախվում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսումը անդառնալի կորուստներ կհասցնի հակամարտության կողմերին, ներքաշելով տարածաշրջանային տերություններին և հրահրելով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև վտանգավոր հակամարտություն:
Նման իրավիճակում չի կարելի վտանգել ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացը: Սա հազվադեպ այն հարցերից է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցաբար աշխատում են գտնել աշխարհում ամենաբարդ հակամարտություններից մեկի կարգավորումը: Նրանք աշխատում են միասին և երեք օր առաջ հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ զգուշացնելով Վեհաժողովին չանել քայլեր, որոնք կարող են խափանել ընթացող բանակցությունները:

Մինսկի Խմբի առաջարկությունները հիմնված են հակամարտության կողմերի փոխկապակցված զիջումների նուրբ բալանսի վրա: Ցանկացած այլընտրանքային առաջարկություն, հատկապես երբ այն փորձում է կանխորոշել ընթացող բանակցությունների բուն արդյունքը և նախատեսում է միակողմանի զիջումներ կողմերից մեկի օգտին, կարող է դրդել այդ կողմին դադարել լրջորեն քննարկելու սեղանի վրա դրած Համանախագահների առաջարկություններ:  Դա նաև կծառայի որպես պատրվագ՝ ավելի ռազմաշունչ վարքագծի համար,  եթե ոչ արդարացում՝ հակամարտության վերսկսման համար:

Երկու բանաձևերն էլ ունեն այնպիսի ձևակերպումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և ԵԱՀԿ փաստաթղթերին:  1993 թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 822 բանաձևը հստակ սահմանում է, որ «օկուպացիոն ուժը»՝ Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերն» են: Նույն թվականի 844 բանաձևը «կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ որպեսզի վերջիններս կատարեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները»: ԵԱՀԿ 1994 թ.  Բուդապեշտի գագաթնաժողովը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ: Այժմ Վեհաժողովի քննարկմանը ներկայացված երկու նախագծերն էլ արհամարում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ այս հիմնարար որոշումները:

Ես խնդրում եմ ձեզ հարգել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դեմ քվեարկել այս նախագծերին, որոնք ակնհայտորեն չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայերի և ադրբեջանցիների հաշտեցմանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ