24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խոզի գրիպ»-ի առաջին զո՞հն է. ՀԺ

«Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։

26-ամյա ծննդկանի մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել, որը շատ արագ զարգացել էր։ Հունվարի 23-ին Քննչական կոմիտեն հրապարակեց սույն գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն հնարավորինս շուտ պետք է ծննդալուծում կատարվեր այդ թվում կեսարյան հատման միջոցով, որի դեպքում Մերի Մարգարյանին և նորածնին փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ։ Հիմա, փաստորեն, խոզի գրիպի վարակ են կասկածում նաև բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ, որը շաբաթ օրը ձերբակալվեց, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվեց և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկները երեկ հրաժարվել են պատասխանել մեր թղթակցի հարցին՝ ի վերջո ինչ ախտորոշմասբ է բժշկուհին իրենց մոտ: Ի դեպ, առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, թե վերջին շաբաթվա ընթացքում վարակի նվազում է արձանագրվել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ