23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Խասիաթդ մեռնի” . Իրատես de facto

Հրանտ Բագրատյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները մշտապես նույնիսկ իրենց իշխանության ժամանակ եղել են ոչ միանշանակ: Թերթը գրում է, որ Բագրատյանն անկախ մարդ էր ու շատ բան չէր հանդուրժում, Վազգենն ու Վանոն էլ հազար ու մի պատճառով չէին մասնակցում վարչապետ Բագրատյանի կառավարության նիստերին:

Երկու ուժայինները, լավատեղյակների պնդմամբ` բոյկոտում էին դրանք, եւ որքան էլ այն օրերին կատակում էին, թե “Լեւոնը նախագահ է աշխատում Վանոյի մոտ”, բոլոր դեպքերում եթե Տեր-Պետրոսյանը պահանջեր, ուժային նախարարները ներկա կլինեին գործադիրների նիստերին:

Հետաքրքիր են դասավորվել այդ հարաբերությունները նաեւ այս օրերն. ըստ լավատեղյակների` մինչ առաջադրվելը Բագրատյանը խոսել է Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինս նրան ասել է` եթե ես չառաջադրվեմ, դու կարող ես առաջադրվել:

“Պատմությունը կրկնվելու շատ “փիս խասիաթ ունի: Հիմա էլ Տեր-Պետրոսյանի թիմի մյուս` ՀԱԿ անդամները “չեն մասնակցում” կառավարության նիստերին, իմա` չեն սատարում Հրանտ Բագրատյանին”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ