19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ես եմ կարիք զգում նրա այցելության, ոչ նա. Անդրիաս Ղուկասյան` Սերժ Սարգսյանին /ֆոտ, վիդեո/

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով արդեն 15-րդ օրն է հացադուլ է անում ԳԱԱ շենքի դիմաց, այսօր երկու ժամով բացակայել էր` գնացել էր տուն լոգանք ընդունելու: Նա արդեն վերադարձել է եւ շարունակում է հացադուլը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքներ չունի, ինքնազգացողությունը լավ է:  Թեկնածուին օրը երկու անգամ այցելում են շտապօգնության բժիշկները. արյան ճնշումն է ընկած, ինչը հացադուլի պայմաններում նորմալ է:

Իր հարազատ օջախը, ինչպես թեկնածուն ասաց` կարոտել էր, բայց ուտելու ցանկություն տանը գտնվելու ընթացքում նրա մոտ չի առաջացել.’’Ես հունվարի 20-ին եմ որոշել եւ այդ առումով տատանում չունեմ: Մինչեւ հացադուլի ավարտը ես նման բաների մասին չեմ մտածում’’,-նշել է նա:

Անդրիաս Ղուկասյանը չի պատասխանում այն շահարկումներին, թե իր հացադուլը ‘’կեղծ է: ‘’Յուրաքանչյուրը կարող է միանալ, աթոռը կա, կարող են գալ, նստել կողքս եւ ստուգել` ոչ մեկին չեմ արգելել’’,-ասում է :

Ինչ վերաբերվում է նոր ընտրություններ անցկացնելու պահանջով ՍԴ դիմելու Պարույր Հայրիկյանին արված իր կոչին վերջինիս արձագանքին, Անդրիաս Ղուսկասյանն ասել է, թե այս իրավիճակում նա է այն պատասխանատու քաղաքական գործիչը, որը նոր քաղաքական իրավիճակի զարգացման լուծումը կտա` կամ նոր ընտրություններ անցկացնել, կամ հետաձգել ընտրությունները երկու շաբաթով կամ պահպանել այս ընթացքը:

Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ նոր ընտրությունների նշանակումը հարված է ‘’քրեաօլիգարխիկ համակարգին’’: Ըստ նրա, նոր ընտրությունների նշանակումը նոր քաղաքական իրավիճակ կստեղծի: Թեկնածուն չբացառեց , այդ պարագայում նաեւ նոր առաջադրումների հնարավորությունը: Թեկնածուի համոզմամբ, նոր ընտրությունների դեպքում իշխող կուսակցության կանխատեսումը, թե գործող նախագահն է առաջատարը, չի իրականացվի:

Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է հացադուլը մինչեւ ընտրությունների ավարտը եւ վստահ է, որ իր ուժերը կբավարարեն շարունակելու հացադուլը:

Պատասխանելով հարցին, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամեն օր ԳԱԱ-ի կողքով է անցնում, արդյոք հացադուլավոր թեկնածուն սպասում է նրան, Անդրիաս Ղուկասյանն ասաց.’’Ոչ ես եմ կարիք զգում նրա այցելության, ոչ նա:

Քաղաքական գործիչների ցանկացած հանդիպում պետք է հետապնդի նպատակ : Ես եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գտնվում ենք իրարամերժ դիրքերում: Ես պահանջում եմ, որ նրան զրկեն ընտրվելու իրավունքից, բնականաբար, մենք որեւէ կոմպրոմիսյանին բան չունենք քննարկելու’’:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր կոչը` ‘’Վերջ շինծու ընտրություններին` ուղղված է բոլորին, բացի իշխող կուսակցությունից’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ