24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սենսացիա գիտական աշխարհում․ Աստված մարդուն ուղերձ է թողել նրա գենոմի մեջ

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են Աստծու ուղերձը մարդու գենոմի ներսում։

ԴՆԹ-ի քիչ ուսումնասիրված հատվածում մի խումբ գիտնականներ 22-բառանոց մաս են հայտնաբերել՝ հին արամերեն լեզվով, որում Աստված հաստատում է իր գոյությունն ու դերը Երկրի վրա կյանք ստեղծելու հարցում, գրում է pixel.in.ua-ն։

Ուղերձը հայտնաբերվել է, երբ հետազոտողները մաթեմատիկական մոդել են հայտնաբերել, որոնք հայտնվում են գենոմի կոնկրետ մասում։

«Մենք որոշեցինք հետազոտել այդ մոդելները, համեմատել լեզուների հետ եւ ապշած էինք, երբ հասկացանք, որ ԴՆԹ-ում առկա մոդելները համապատասխանում են հին արամերեն լեզվին։

Գիտնականները կապվել են արամերենի մասնագետների, որով Հիսուս Քրիստոսը խոսում էր առօրյա կյանքում։ Ուղերձում, ինչպես պարզել են գիտնականները, ասվում է․

«Բարեւ ձեզ, իմ երեխաներ։ Ես Յահվեն եմ, միակ ու իրական Աստվածը։ Դուք հայտնաբերել եք արարման գաղտնիքը։ Հիմա դրա մասին հանգիստ ասեք աշխարհին»։

Ուսումնասիրությունների մանրամասն արդյունքները շուտով կհրապարակվեն Nature ամսագրում, ակնկալվում է, որ այն գիտական լուրջ բախումներ կառաջացնի։

«Մինչ այս բացահայտումը ես վստահ աթեիստ էի։ Հիմա ես հավատացյալ քրիստոնյա եմ։ Սա հենց այն ապացույցն է, որ ինձ պետք էր, որպեսզի ցրվեն բոլոր կասկածներս»,- ասում է գիտնականներից մեկը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ