20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը։

Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին  ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե Թուրքիան թույլ չի տա, որպեսզի Իրաքից մինչև Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման կառույց  հիմվի։

«Այդ գործընթացում ներգրավված են նաև Քաթարը, Գերմանիան, Ֆրանսիան և  Անգլիան։ Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում նման բան հիմնվի»:

Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը քննարկելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ