29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանին ու Օսկանյանին գաղտնալսողը դեռ չի գտնվել

image_15736

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն ”www.youtube.com” ինտերնետային  կայքում վերբեռնելու  դեպքի առթիվ  հարուցված  քրեական  գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ալ .Սպենդիարյանի  անվան օպերայի և  բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա “Ռիչ” սրճարանում  կայացած նրանց հանդիպման ընթացքում:

Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, ”Ռիչ” սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: 

Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել “www.youtube.com”  ինտերնետային  կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:  Նշանակվել է դատաձայնագրառման  փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր  և  կատարվել են այլ քննչական  գործողություններ: 

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:

 Նախաքննությունը շարունակվում է: Տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ