19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանի երկրորդ առաքելությունը

”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատվիրատուն արտաքին ուժերը չեն, և առավել ևս Ռուսաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հարությունյանը խորհուրդ տվեց Հայրիկյանին չմեղադրել ռուսական կողմին, և հակառուսական քարոզչություն չանել, քանի որ այս դեպքում պաշտոնական Մոսկվան կարող է հակահարված հասցնել: Նա նշեց, որ ամեն անպատասխանատու հայտարարություն քաղաքական ավանտյուրա է:

”Եթե Պարույր Հայրիկյանը կյանքում առաջին անգամ ասում է ինձանից շատ բան է կախված, ես կուզեի, որ նա դիմեր նոր ընտրությունների անցկացման համար: 

Եթե Հայրիկյանի առաջին առաքելությունը կապում ենք անկախության հետ, ապա երկրորդը կլինի նախագահական ընտրությունների հետաձգումը”,-ասաց նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով` ընտրությունների հետաձգումը թույլ կտա հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Բացի այդ այս դեպքում գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը կլրանա, և Հարությունյանի խոսքով` մրշակցության առոմով ավելի նախընտրելի է պայքարել ոչ թե նախագահի, այլ նախագահի թեկնածուի հետ:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ