17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ասաց` թույլ չի տալու /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր` փետրվարի 4-ին քարոզարշավը շարունակեց Արարատի մարզում: Մասիսցիների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Պարույր Հայրիկյանի մահափորձին:

“Ուրախալի է, որ մեր գործընկերը` Պարույր Հայրիկյանն արդեն ապաքինվում է: Ասեմ, որ դա Հայրիկյանի դեմ չէր ուղղված, այլ մեր պետականության, մեր առաջընթացի դեմ էր: Ոմանք ցանկացել են խաթարել ընտրություննների բնականոն ընթացքը:

Այստեղ պետք է գործի միմիայն մեր երկրի գլխավոր օրենքը` Սահմանադրությունը, եւ ես` որպես երաշխավոր, հավատացնում եմ` թույլ չեմ տալու որեւէ ոտնձգություն”,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը ՝ ավելացնելով, որ  բոլոր գործընթացները համապատասխանելու են այդ տառին եւ ոգուն

Հանդիպման վերջում նախագահի թեկնածուն հորդորեց ուժեղ եւ միասնական լինել, որն անհրաժեշտ է փորձությունների մեջ: “Հայրիկյանի հետ կապված միջադեպն էլ է փորձություն եւ ես վստահ եմ, որ դուրս կգանք ավելի ամրացած, էլ ավելի միասնական եւ, ինչու չէ, փորձ կուտակած”,-ասաց Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ