29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աննախադեպ երկար տևած նիստին ՀՀԿ-ն քննարկել է կոալիցիոն հարցեր

скачанные файлы (2)

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր աննախադեպ երկար տևեց: Մոտ 4 ժամ տևած նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Գործադիր մարմինը քննարկվել է արածաշրջանային իրավիճակին և գործընկեր կուսակցությունների հետ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Մինասյանը չցանկացավ առանձնացնել միայն ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ խոսքը գնում է տարբեր կուսակցությունների մասին: Պատգամավորի խոսքով՝ կօգտագործվեն տարբեր հնարավորությունները, իսկ թե ինչպիսին կլինի, կլինի մեկը, երկուսը-երեքը՝ կորոշակիացվի ապագայում:

Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նիստին քննարկվել են նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության մշակման աշխատանքներին վերաբերող հարցեր
«Բոլոր այն մեխանիզմները, որոնք մեզ ներկայացվեցին, ապահովելու են բացարձակ վստահություն մեր քաղաքացիների կողմից ընտրական գործընթացների նկատմամբ»,- վստահեցրեց Գագիկ Մինասյանը: ՀՀԿ պատգամավորը հավելեց նաև, որ կան համաձայնություններ, որ դոնոր միջազգային կազմակերպություններն իրենց վրա կվերցնեն ԸՕ-ով նախատեսված էլեկտրոնային հնարավորությունների տրամադրման հարցը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ