28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարևոր չէ՝ Զվարթնոցի տեղում խաղտուն կլինի, թե այլ էժանագին արժեքների տիրույթ» /վիդեո/

«Երկիրը վաճառված է, ըստ էության երկիրը տրված է սրան-նրան: Հետևաբար կարող է երկիրը տրված լինել կրիմինալ սուբյեկտների: Այ սրա զոհն են Երիտասարդական պալատն ու արդեն զվարթնոց օդանավակայանի շենքը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով  Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց ԱԺ ԲՀԿ-ական  նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոստանջյանը գտնում է, որ հանրապետության ցանկացած կարևոր արժեք կարող է օտարվելի ի օգուտ ազգի հետ կապ չունեցող մեկ: Նա չի տարակուսում, որ մի օր էլ կվաչառվի Սևանա վիճը:

Բոստանջյանը մտահոգ է, քանի որ երիտասարդ սերունդը ապագայում պատմամշակութային արժեքների մասին գաղափար չի ունենալու:

«Հիմա արդեն կարևոր չէ Զվարթնոցի տեղում խաղտուն կլինի, թե այլ էժանագին արժեքների տիրույթ: Կարևորը այն է, որ մեր հազարամյակներով ձևավորած պատիվն ու հարգանքը կորցնում ենք այն մարդկանց պատճառով, ովքեր մանկուց արժեքների նկատմամբ հարգանք ու վերաբերմունք չեն ունեցել»,-ընդգծեց Վարդան Բոստանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ