23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Համաճարակ չկա, բայց խնդիրներ կան. նախարարը մեկնաբանեց

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ  դպրոցական արձակուրդների հնարավոր երկարաձգման հարցին:

«Արձակուրդների երկարաձգման հարցը դեռևս քննարկվում է: Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով: Այս պահի դեռ որոշում չունենք»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով H1N1 վիրուսի հետևանքով արձանագրվող հետևանքներին՝ նախարարը շեշտեց. «Բարելավում է նկատվում: Մեր հիվանդների մոտ 99 տոկոսը ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Բարելավում է նկատվում նաև պոլիկլինիկական ցանցում: Ինչ վերաբերում է դպրոցներում դասերին, այդ հարցն այժմ մշտադիտարկվում է՝ հաշվի առնելով, որ մենք մինչև ուրբաթ օրը դեռևս կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգանք առաջարկով»,-ընդգծեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ