19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրու քաղաքապետարանն ընդառաջել է վարորդներին

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական  վիճակը,  նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց.  համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին  գումար:

Ի նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով:  Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ