28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ. Կառավարությունը լուծում է գտել

Armen-Ericyan

ՀՀ կառավարությունը մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող  հանձնաժողով»-ի գործունեության ժամկետը:

«Ադրբեջանից  բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անգամ անձնագրեր և անձը հաստատող  այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում»,- իր խոսքում նշեց Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Կառավարության այսօրվա նիստում նշվեց, որ խնդրին լուծում տալու նպատակով 2009 թվականից ստեղծվել է հանձնաժողով, որի գործունեության ժամկետ էր սահմանվել մինչ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

Արմեն Երիցյանի խոսքերով՝ 2015 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն  պետական ծառայությունը ստացել է 75 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 7 նիստ,  բավարարվել է 62 դիմում, 13-ը մերժվել է տարբեր պատճառներով: «Ընդհանուր առմամբ հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թ.-ից առ այսօր ծառայությունը ստացել է թվով 700  դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել է 451 դիմում, մերժվել է 225-ը՝ տարբեր պատճառներով, 24  դիմումատու չեն ներկայացել  հանձնաժողովի նիստին»,- ասաց ՏԿԱԻ նախարարը:

Յուրաքանչյուր դիմումի առնչությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, ընդունվում որոշում և արդյունքների մասին տեղեկացվում  դիմողներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ