29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոս ճանաչում է մեզ, իսկ մե՞նք …

1

«Նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում»: Հովհ. 10;3։
Քրիստոս մեզ մեր անուններով է կանչում որովհետեւ անձնապես ճանչնաչում է մեզ։ Անունը իմանալը պատկերացումն է այն սերտ մտերմության, որ գոյություն ունի Աստծո եւ իր զավակների միջեւ։

Երբ Քրիստոս հայտարարում է, որ մեզ մեր անուններով է ճանչում, խորքի մեջ ցանկանում է ցույց տալ մեզ, եւ մանավանդ վստահություն ներշնչել, որ մենք ի՛րենն ենք, իր բարեկամներն ենք, իր սեփականությունն ենք, իր պաշտպանության առարկաներն ենք։

Այսօր աշխարհում յուրաքանչյուր մարդ իր անձնագիրն ունի, որի միջոցով ճանաչվում իր երկրի կառավարության կողմից։ Քրիստոսի համար սակայն, մենք թիվ ու թվանշան կամ փաստաթուղթ չենք։ Քրիստոսի համար մենք անուն ունեցող ա՛նձ ենք, ապրող եւ իրական անձ, սիրելի ու կարեւոր անձ։ Քրիստոսի համար մենք իր Արյան գինն ենք, եւ ուստի՝ երկինքից ավելի՛ կարեւոր, հրեշտակներից ավելի՛ թանկարժեք։

Աստծո խոսքը ուղղված Եսայի մարգարեին, ուղղված է նաեւ մեզանից յուրաքանչյուրին. «Մի՛ վախցիր, քանզի ես քեզ փրկեցի, քեզ քո անունով կանչեցի. դու իմս ես» (Ես 43; 1)։ Մեկ անգամ, որ Աստված փրկեց մեզ, մենք դարջանք իր բաժինն ու ժառանգությունը։ Աստված չի կարող «դու իմն ես» ասել ոեւէ մարդու որ Քրիստոսով հաշտված չէ իր հետ։ Մեղքը մեզ օտարական դարձրեց մեր Երկնավոր Հորից։ Քրիստոս եկավ եւ վերստին ընդունեց մեզ։ Մենք այլեւս օտար չենք իրեն համար։

Աստծո եւ մեր միջեւ կա՛ անկեղծություն, կա՛ հարազատություն, կա՛ ջերմ սեր, կա՛ խոր կապվածություն, կա՛ միասին ժամանակ անցնելու զորավոր փափագ, կա՛ իրար նայելու եւ իրարով կշտանալու անզսպելի ցանկություն։ Նա մեզ ընդնել է իր սրտի մեջ, իր սիրո մեջ, իր ծրագիրի մեջ, իր արքայության մեջ։ Մենք խորթ չե՛նք իր համար։ Մենք ծանո՛թ ենք իրեն։ Մենք արժե՛ք ենք իր համար։ Մենք իր ուրախության եւ ցնծութեան առարկաներն ենք։ Մենք իր հպարտության ու պարծանքի անօթներն ենք։

Մենք այս բոլորը եղանք Քրիստոսով եւ Քրիստոսի համար, որովհետեւ ընդունեցինք մեր օտարական լինելը եւ դիմեցինք Քրիստոսին՝ մեր գթառատ Հովվին, մեր հոգիների Տեսուչին, եւ Նրանից խնդրեցինք ապաստան եւ պաշտպանություն, փրկություն եւ հաշտություն։

Սիրելի՛ եղբայր եւ քույր, եթե իմանաս թե Հիսուս որքա՜ն է սիրում քեզ եւ ցանկանում փրկել, հավատում եմ, որ վայրկեան իսկ պիտի չէիր ցանկանա իրենից հեռու մնալ, եւ ո՛չ միայն այսքան, այլեւ խորապես պիտի ցավ ապրէիր այն բոլոր տարիների համար որ ապրել ես առանց իրեն։ Առանց Քրիստոսի ապրված օրը՝ մեռած օր է։ Դու քեզ թույլ մի՛ տուր մեկ օր իսկ ապրելու առանց իրեն։ Հիմա՛ է փրկությանդ օրը (Բ Կորնթ. 6; 2)։ Հիմա՛ մոտեցիր նրան, եւ առիթ տուր Նրան քեզ քո անունով կանչելու։

«Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N33

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ