19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե հայրենասեր մարդիկ կազինո չգնան …

”Գարեգին Նժդեհ” ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆիլմի 7 մլն դոլարանոց բյուջեն արդարացված է համարում: 

”Եթե կարծեինք, որ հարկավոր չէ, չէինք նկարահանի այս ֆիլմը, և ազգային ոգին արթնացնելու համար է, և պատմության դասերը սերտելու համար է:

Մենք մեռանք ասելով, որ գիրք չեն կարդում, գոնե կինո նայեն, եթե գիրք չեն կարդում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանարյանը:

Ֆիլմի սցենարիստի գնահատմամբ` ֆիլմն այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ հուզական մթնոլորտ է առաջանում, միաժամանակ հանդիսատեսը տեղեկացվում է: ”Ճիշտ կանեն` գնան ֆիլմը նայեն, ապա նայեն հեռուստատեսային տարբերակով, որտեղ շատ ասելիքներ կան, ոգևորություն ապրեն այս ամեն ինչից”,-նշեց նա:

Ըստ սցենարիստի` ֆիլմի շուրջ ստեղծված անառողջ քննադատական ալիքի մի պատճառն էլ այն է, որ տեղեկությունն այնքան բազմաբովանդակ է, որ երիտասարդներին շատ հեշտ է շեղել: 

Հարցին, թե կլինեն նման ֆիլմեր, Մանարյանը պատասխանեց. ”Աստված տա լինեն: Ժամանակներն այնպիսին են …  եթե կլինի մարդ, ով այնքան հայրենասեր կլինի, որ կասի այսօր էլ չգնամ կազինո խաղամ, այդ ժամանակ կլինեն: Փառք ու պատիվ նրանց, ովքեր այս ֆիլմը ֆինանսավորեցին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ