24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը պատրաստակամ է

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար:

ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ