23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Էհ Լյովիկ, Լյովիկ

ՀԱԿ անդամները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Նրանց պահանջն է ազատ արձակել ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին:

Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը մեղադրվում են ոստիկանների հետ վեճի բռնվելու, նրանց դիմադրություն ցույց տալու մեջ և դատապարտվել են մի քանի տարի ազատազրկման: Ներկայումս միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ակցիայի մասնակիցները գտնում են, որ դատարանի վճիռը իրավաչափ չէ, որ տղաներն անմեղ են և պահանջում են նրանց ազատ արձակել:

Henaran.am-ի թղթակիցը ՀԱԿ համակարգող Լևոն Զուաբյանից փորձել է մանրամասներ ճշտել` ինչ են մտադիր այսուհետ անել: Սակայն նախքան լրագրողը կհնչեցներ հարցը, Զուրաբյանը հայտարարել է. ”Չէ, ձեր լրատվամիջոցի ոչ մի հարցին չեմ պատասխանում … դա ձեզ չի վերաբերում ”,-հայտարարել է Զուրաբյանը` վիրավորական մրթմրթոցներ նետելով:

Փաստորեն, ՀԱԿ տխրահռչակ համակարգողը որոշել է ” ժողովրդավարաբար պատժել” ոչ միայն Կոնգրեսի այն գործիչներին, ովքեր “իր թրի տակով” չեն անցնում` հրաժարվելով պարել իր “դուդուկի տակ”: Փոքրոգությունն այնտեղ է հասել, որ լրագրողներն էլ են դասակարգվում` “յուրայինների” ու “դեսանտների”:

Ի տարբերություն, իրեն ՀԱԿ-ի անփոխարինելի մեծություն հռչակած համակարգողի` մենք մնում ենք չափի մեջ` չխախտելով մարդկային եւ մասնագիտական էթիկայի նորմերը:

Պարզապես արձանագրում ենք. Լյովիկ Զուրաբյանին դուր չեն եկել Henaran.amհրապարակումները`  նրա նախկին կոլեգաների հետ հարցազրույցները, որտեղ վերջիններս ՀԱԿ համակարգողի քիմքին տհաճ բացահայտումներ են հրապարակել:

Այստեղ են ասում` մրջյունն ինչքան պստիկ կենդանի է, այնքան էլ ճստիկ է: Անկախ պստիկ-ճստիկ տվայտանքներից` Henaran.am-ը մշտապես աշխատել եւ աշխատում է Կոնգրեսի մի շարք գործիչների հետ առանց խնդիրների: 

Հ. Գ. ՀԱԿ վերնախավից այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էին Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ներկա չէին Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, նախկինում ցույցերին մշտապես ներկա Վահագն Խաչատրյանը և այլք: Իսկ մասնակիցների թիվը հազիվ 20-ի էր հասնում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ