25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանադրական դատարանը պիտի որոշի քարոզարշավի հետագա ընթացքը

Նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվելու է բնական հունով: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը սահմանադրության 52-րդ հոդվածով կարող է համարվել անհաղթահարելի խոչընդոտ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում, Պարույր Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան, իսկ հանձնաժողովը այդ հարցերը քննելու է արագացված կարգով:

Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, որ անհաղթահարելի խոչընդոտների հետ կապված որեւէ ցանկ գոյություն չունի, այսինքն` չի ներկայացվում, թե կոնկրետ որ դեպքերն են համարվում անհաղթահարելի խոչընդոտներ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ