29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբաստանյալին դատարան չէին բերել. Սպանված կուրսանտի գործով դատը հետաձգվեց

Haykaz-Barseghyan

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր  հետաձգվեց:

Պատճառն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությունն էր:

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Սաֆարյանը գտնվում է Նոյեմբերյանի N զորամասում: Նրան պետք է դատարան բերեին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն, ինչը այսօր հնարավոր չի եղել:

Դատավորը նաեւ նշեց, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին գրություն ուղարկել Վարազդատ Սաֆարյանի ծառայության վայրը փոխելու հնարավորությունը քննարկելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ