29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ձյուդոիստները վերադարձել են մեդալներով

image_1696

Հոկտեմբերի 17-20-ը Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը /թվով 5 հոգի/ ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության Ազադի Համալսարանի գավաթի բաց խաղարկությանը, որին մասնակցում էին Իրանի, Իրաքի, Ավղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Հայաստանի թիմերը:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ անհատական խաղարկությանը: “ՀԱՅԱՍՏԱՆ”  մարզական միության սան Արթուր Երանոսյանը /66կգ/ և Սամբո Ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը /100կգ/ գրավեցին առաջին մրցանակային տեղը, իսկ չարենցավանցի Սուրիկ Գառնիկյանը /73կգ/ բավարավեց 3-րդ մրցանակային տեղով:

Հոկտեմբերի 19-ին 5 քաշային կարգով անցկացվեց թիմային առաջնությունը, որին մասնակցում էին 16 թիմեր:  Հայաստանը 5 քաշային կարգում մասնակցեց մեկ մարզիկ պակաս, այս հանգամանքը դարձավ վճռորոշ և 3-2 հաշվով կիսաեզրափակիչ գոտեմարտում մեր թիմը պարտվեց Իրանի հավաքական թիմին, մինչ այդ 3-2 և 4-1 հաշվով հաղթել էինք Իրանի Համալսարանի և երիտասարդական հավաքականների թիմերին: 3-րդ տեղի համար գոտեմարտում 4-1 հաշվով հաղթեցինք Իրաքի թիմին և գրավեցինք 3-րդ մրցանակային տեղը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ