25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության նիստում առաջարկվեց դպրոցական արձակուրդները շարունակել ևս մեկ շաբաթով

Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում զեկուցեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը,  սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը, դասերը հետաձգվել են:

«20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով: Երեխաները կազմում են ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Այս պահին շնչառական ապարատներին է միացված 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում  ծայրահեղ ծանր»,- ասաց Արմեն Մուրադյանը:

«Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական աշխատանքները»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարին   հանձնարարեց կարգավորել այդ հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ