20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լրագրողներին մոտեցավ Պարույր Հայրիկյանի փաստաբանը /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին Հայրիկյանի անունից շնորհակալություն հայտնեց` աջակցելու համար եւ հայտարարեց, որ Հայրիկյանի եւ հարազատների անունից խնդրում է չաղմկել, չխանգարել բուժհաստատության աշխատանքը:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջությանը, ապա ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, թեկնածուի տրամադրությունը լավ է, նույնիսկ կատակներ է անում: “Նրան տեսնել ցանկացողներն այսօր չեն ունենա այդ հնարավորությունը, որովհետեւ նա դեռ հետվիրահատական շրջանում է”,-ասաց փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թեկնածուն դիմելու է ԿԸՀ `քվեարկության օրը հետաձգելու համար, Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ դա Հայրիկյանի ապաքինման հետ է կապված եւ առայժմ նման հարց չի քննարկվել:

Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի` ընտրությունների ընթացքում եթե որեւէ անհաղթահարելի խոչընդոտ է առաջանում թեկնածուի համար, ապա տուժած թեկնածուի դիմումի համաձայն` ընտրությունները կարող են հետաձգվել 2 շաբաթով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ