25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահին

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքահայության հետ հանդիպմանը նշեց. “Խստագույնս և առանց հետին մտքի դատապարտում եմ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, և այն համարում եմ մահափորձ իմ դեմ:

Պահանջում եմ Հանրապետության նախագահից, ոստիկանապետից, դատախազից այս հարցի ամբողջական բացահայտում, հրապարակում և լուծում: Սա ուղղված է պետականության, ժողովրդի, ազատ արդար սահմանադրական իրավունքի դեմ:

Միայն դատապարտումը բավարար չէ`պետք է լուծում: Ես պատրաստ եմ կանխակալել քարոզարշավը սահմանադրության համաձայն: Պարույր Հայրիկյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում և վերադարձ քաղաքական դաշտ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ