19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանը դիմադրել է. Արամ Հարությունյանին մանրամասներ է պատմել

Նախագահի թեկնածու, ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարուր Հայրիկյանին: ՛՛Փա՛ռք Աստծո, ամեն ինչ նորմալ է:

Նա պատմեց որոշակի մանրամասներ, բայց ինձ ավելի շատ առողջական վիճակն էր հետաքրքրում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը: Հայրիկյանը պատմել է, որ իր կողմից դիմադրություն է եղել, և դա է եղել պատճառը, որ հանցագործը շեղ է կրակել:

Խոսելով մահափորձի պատվիրատուների մասին՝ Հարությունյանն ասաց, թե չի ուզում գուշակություններ անել, սակայն համոզված է, որ կատարվածը պետք չէ դիտարկել որպես միարժեք քայլ:

՛՛Սա պլանավորված է, այնքան էլ միարժեք չէ, թե ում կլինի ձեռնտու, ով օգուտներ կքաղի այս մահափորձից, քաղաքականության մեջ միքայլանոց օպերացիաներ չեն լինում՛՛,-ասաց Հարությունյանն ու հիշեցրեց,  ինքը  հենց սկզբից էր ասում, որ այս ընտրությունները օրինական չեն լինելու:  

Henaran.am-ի հարցին, թե Հարությունյանը բացառում է, որ սա կարող է լինել ոչ թե քաղաքական մահափորձ, այլ անձնական դրդապատճառների հիման վրա կատարված, պատասխանեց. ՛՛Ես միայն կասեմ, որ սա լավ պլանավորված սցենար էր, հետաքննությունը ցույց կտա, սակայն սա ընտրությունների նախօրեին փոխեց իրավիճակը:

Եկեք սպասենք, ժամանակը ցույց կտա, բայց արդեն խոչընդոտ կա նախագահի թեկնածուներից մեկի նկատմամբ՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ