20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից. Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը  հաղորդագրություն է տարածել` Հայրիկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ, մասնավորապես նշելով.

“Ինչպես բոլորը, այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, դեպքից ժամեր առաջ ես երեկ հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու նախընտրական հարցեր քննարկել:

Անգամ չէի կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ