19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը․ մանրամասներ

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել, գրում է Ermenihaber.am-ը:

Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը:

Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում  է, որ պայթյունը տեղի է ունեցել Սուլթանահմեթ մզկիթի հարևանությամբ շրջող զբոսաշրջիկների խմբի  մեջ:

Ոստիկանական ուժերը շրջափակել են տարածքը, դադարեցվել է երթևեկությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ երկրորդ պայթյունի հավանականություն կա: Այդ պատճառով դեպքի վայրում աշխատում է ռումբի վնասազերծման սակրավորների խումբ:

Հաղորդվում է, որ փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի կարգադրությամբ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավորապես արգելել է պայթյունի վերաբերյալ լուրերի հրապարակումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ