20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ն ու “Ժառանգությունը” բաժանվեցին

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունում քննարկվել է “Ազատ դեմոկրատների” նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարցը եւ այսուհետ, Քոքոբելյանը  որեւէ ձեւաչափով չի կարող ներկայացնել “Ժառանգություն” խմբակցությունը:

Այնուհետ ձայն խնդրեց Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ այդ նույն նիստում ինքն առաջարկեց, որ Ռուբեն Հակոբյանը հրաժարական տա, եւ խմբակցությունը ղեկավարի Զարուհի Փոստանջյանը:

Միաժամանակ Քոքոբելյանը հստակեցրեց, որ ի սկզբանե ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը “Ժառանգություն” խմբակցությունում ներկայացրել են  “Ազատ դեմոկրտաների” եւ հասարակական սեկտորի շահերը: “Այսուհետ, մենք մնում են նույն խմբակցության կազմում` ֆորմալ տեսանկյունից, բայց խորհրդարանում ներկայացնելու ենք “Ազատ դեմոկրատներին”,-հայտարարեց Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ