19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տերը մեկն է, մնացածը` տնվոր են. Առավոտ

Արամ Աբրահամյաննն իր խմբագրականում ՀԱԿ-ում զարգացող խժդժություններին է անդրադառնում` պայմանավորելով այն կուսակցություններին հատուկ “դեմոկրատական ցենտրալիզմ”-ի մեխանիզմով:  

“… Մոտենում է նաեւ այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: “Գծի դեմ” գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին հեռացրեց սեփական “ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության “գծից դուրս” հայտնված Ղուկաս Մեհրաբյանին:

Մեծ եւ փոքր կուսակցությունները մեր պետության մանրակերտն են տվյալ դեպքում, սակայն բացառված չէ ԺՀ-ի կնիքը Պետրոսի ձեռքից խլեն եւ հանձնեն Ղուկասին եւ այդ դեպքում էլ որոշումները ՀԱԿ-ում ընդունելու են միաձայն:

Մի խոսքով, “դեմոկրատական ցենտրալիզմ” իր լավագույն դրսեւորումներով: Իրականում կուսակցությունների ներսում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է պահում գրասենյակները, ով է աշխատավարձ վճարում ֆունկցիոներներին: Այդ մարդը տեր է, մնացածը` տնվորներ”,-գրում է խմբագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ