25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորհրդակցություն մարզային պատասխանատուների մասնակցությամբ

Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:

ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վեևլուծությունը, նշեց, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվեց հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին հանձնարարվեց շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան կառույցներին` ըստ պահանջվող ձևերի, միաժամանակ ապահովելով վերահսկողություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ