23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենաքիչը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Հայաստանի նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը ցնցեց թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Թերթը նկատում է, որ սրանով փաստացի կասկածի տակ է դրվում Հայաստանում ընտրական գործընթացը եւ որ նախագահական ընտրությունների քվեարկությունը կանգնած է առնվազն երկու շաբաթով հետաձգհվելու վտանգի առաջ:

“Շատ բան, իհարկե կախված է Պարույր Հայրիկյանի դիրքորոշումից, սակայն տվյալ իրավիճակում առաջին հարցը, որ առաջանում է այն է, թե ում էր ձեռնտու իրադարձությունների նման զարգացումը ընտրական գործընթացների այս ֆորսմաժորը: Եթե անգամ ընտրական գործընթցը չընդհատվի էլ, միեւնույնն է արդեն իսկ տեղի է ունեցել մի բան, որն անվերականգնելի բիծ է թողնելու իրավիճակի վրա”,-վերլուծում է հոդվածագիրը:

Փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը”,-ասում են քրեագետները: “Կարծեք թե մի բան է քիչ թե շատ որոշակի , որ տեղի ունեցածը քաղաքական տեսանկյունից բացարձակապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ էության, արյունոտվում են այն ընտրությունները, որոնք նա խոստացել էր դարձնել լավագույնը, անցկացնել միջազգային չափանիշներին համաձայն եւ այլն”,-եզրակացնում է թերթը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում պետք չէ շտապել եւ պետք է հետեւել իրադարձությունների զարգացմանը, իսկ ամենակարեւորը` ոստիկանության աշխատանքին եւ դեպքի բացահայտմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ