20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բահրեյնի քաղաքացուն հանձնելով` ՀՀ-ն կդառնա հանցակից

«Զվարթոց օդանավակայանում ձերբակալված ահաբեկչության մեջ հետախուզվող Բահրեյնի քաղաքացուն ՀՀ իշխանությունները առանց ճշտելու, թե նա ահաբեկիչ է, թե` ոչ` հանձնելով կվտանգեն ՀՀ-ի հեղինակությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Գիտենք, որ ծոցի երկրների մեծ մասում 2011-ից հետո ընդունվել են դրակոնյան օրենքներ, որոնք յուրաքանչյուր բողոքը, մի քանի հոգուց հավաքը որակվում է ահաբեկչություն և մարդիկ մեղադրվում են ահաբեկչության մեջ: Հիմա հաստատվեց, որ ձերբակալվածը շիա ակտիվիստ է»,- փաստեց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց, որ արդեն իսկ արաբական մի քանի կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով՝ պահանջել են ՀՀ-ից՝ չհանձնել Բահրենի իշխանություններին, որովհետև ըստ իրեն կեղծ մեղադրանքներ են:

«ՀՀ-ն պետք է հասկանա, ինչպես անել, որ չդառնա հանցակից, որն անմարդկայնության առումով հանձնելը հավասարազոր հանցագործություն է: Դու դառնում ես հանցակից, սա խնդիր է, որ մեր հասարկութունը պետք է լուրջ մոտենա»,- ընդգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ