20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ց է մահացել Լևոն Մութաֆյանը. արդեն հայտնի է

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:

Այս մասին Henaram.am-ը տեղեկացավ  ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից հայտնեցին, որ  դատաբժշկի ներկայացմամբ  թատերագետը մահը սրտային սուր անբավարարության հետևանք է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել էր  թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չէին հայտնաբերվել։

Նշանակվել էր  դատաբժշկական փորձաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ