20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիայում պայթյունի հետևանքով 4 հայ է զոհվել

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քամըշլը քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, օրեր առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում:Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես քրիստոնյաներ են, որոնց թվում՝ նաև 4 հայ: Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների,  պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել:

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Ըստ վկայի՝ եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ