19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարեսկզբից արդեն 150 մարդ թոքաբորբով է հիվանդացել

«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,- նշվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվեց, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։

Նախարարին տեղեկացվեց, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մենք աշխատանքները տանում ենք երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական»,-նշեց նախարարը` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։

Համաճարակային իրավիճակի  վերլուծության արդյունքում հանձնարարականներ տրվեցին բուժական գործն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

ՀՀ կառավարությունում համաճարակային վիճակի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո նա գլխավոր և առաջատար մասնագետների հետ այցելեց տարբեր բուժհաստատություներ`  հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու նպատակով։

Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ