20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

”Գարեգին Նժդեհ” ֆիլմի սցենարիստը մեղադրում է լրագրողներին /վիդեո/

՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանին զայրացրել է ֆիլմի շուրջ եղած քննադատությունները նախքան ֆիլմի պրեմիերան: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում Մանարյանն ասաց, որ այդ քննադատությունների համար մեղավոր են նաև լրագրողները, քանի որ շատ են դրանց հիման վրա նյութեր պատրաստել:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ֆիլմին ուղղված քննադատական ալիքը բացատրում է էթիկայի, “կուլտուրայի” բացակայությամբ և սկանդալային չարակամությամբ  ու անտակտությամբ:

՛՛Ես վախենալով գնացի, նայեցի, որպես պրոֆեսիոնալ եմ ասում`մեծ աշխատանք է արվել: Մենք խոսում ենք ռազմահայրենասիրական ժանրի մասին, որն իր մեջ խնդիր ունի հերոսին կյանք տալուն, չի կարելի խոսել պատմությունից գեղարվեստական ֆիլմի դեպքում: Ինձ հուզել ու համոզել է, որովհետև ես տեսել եմ ինչ են արել ֆիլմի հերոսները, ով պատրաստ է իր ողբերգությունն ապրել, իր հոգին ծախել, բայց միայն հայրենիքի համար՛՛,-նշեց Մազմանյանը:

Մազմանյանը մեկնաբանեց կարծիքը, թե “գողականի կերպար խաղացող Արտաշես Ալեքսանյանն իրավունք չուներ ազգային հերոսի կերպարում լինել”: ՛՛Ի՞նչ կապ ունեն իրար հետ, նման տգիտություն միայն մեր մեջ կարող է լինել՛՛,-ընդգծեց ռեժիսորը:

Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ևս ցավում է, որ “հայ կոչվողներն այդ տեսակ բաներ են անում”: ՛՛Զարմանում եմ, որ ազգային անվտանգությունը չի համագործակցում մշակույթի հետ, այդ քննադատություններից հետո ադրբեջանցիները ասեցին՝ հայերը մարդկության դեմ հանցանք գործած մարդու մասին ֆիլմ են նկարում՛՛:

Քրիստ Մանարյանը հավելեց, որ սա հայրենասիրական կոչ է բոլորին, որ թշնամին քնած չէ ու պետք է արթուն լինել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ