19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

«Ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի՝ Ընդ մեզ Աստուած» (Մատթեոս 1:23):

Սիրելի՛ հավատավոր զավակներ,

Կամոքն Բարեգութ Աստծո՝ օրեր առաջ տարեմուտով ուղենշվեց համայն մարդկության նոր կենսընթացը: Իսկ այսօր վերստին պանծացվում է 2015 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի և խորհրդավոր եղելությունը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստվածային մարմինը հագավ մարդկային բնություն՝ ի սեր ամենքիս, հանուն աստվածադրոշմ պատկերի վերանկանգնումի ու նորոգության:

Մեր աղոթքն է, որ Էմմանուելի զորությունն առավել ներգործուն և ուժեղ  դարձնի մեր հավատքը: Եվ թող մարդացյալ Փրկիչն Իր Աստվածհայտնությամբ զորացնի առաքելահաստատ Հայ Եկեղեցին, անվտանգ, ամբողջ ու անխռով պահի Հայրենին մեր՝ բարեբերություն  և խաղաղություն պարգևելով մեր ժողովրդին:

 

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,

Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիստոսի:

 

Օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Աղբյուր՝ qahana.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ