25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդունե´նք Տիրոջը, զորանա´նք հավատով. Կարեն սարկավագ Բաղդասարյան

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետի»: Այսօր սերն Աստծո մարմին առավ, որպեսզի մեզ արժանացնի երանությանը հավիտենական կյանքի: Սուրբ Ծնունդը Աստծո և մարդկության հաշտության սկիզբն է: Ա´րդ, սկսենք հենց այս պահից: Այսօր մեր Փրկիչը գալիս է մեր սրտերում բնակվելու, Իր շնորհներով մեզ նորոգելու: Ընդունե´նք Տիրոջը, զորանա´նք հավատով: Ապրե´նք և գործե´նք միության, համերաշխության, երջանկության մեջ, որոնք զարդարված են խաղաղության երանգներով: Լցվե´նք միմյանց հանդեպ սիրով, որպեսզի ի զորու լինենք հաղթահարելու ամեն բան, և ունենք զորեղ հավատ` ընթանալու դեպի մեր հուսերի և նպատակների իրագործում: Թող մեր կյանքում մշտապես պայծառ շողա միմյանց հանդեպ սիրով լեցուն բարերար հոգին և բարեբեր գործը, որով պիտի վկայենք, որ սիրում ենք Աստծուն: Սուրբ Ծննդյան շնորհանորոգ այս օրը աղոթքով առ Աստված գոհություն հայտնենք մեզ պարգևած բարիքների և մխիթարությունների համար: Հայցենք Տիրոջը, որ Իր անբավ սիրով հոգա մեր մասին, ինչպես կամքն է Իր և արժանացնի հաստատուն մնալու Իր ճանապարհին, զորացնի մեզ, պայծառացնի և օրըստօրե փայլեցնի մեր մեջ փրկության Իր շնորհը` այսօր և հավիտյան. ամեն: «Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհէմ քաղաքի»:

11703055_460975697414487_6515249914882312606_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ