28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով համայցերը շարունակվում են

42eef485-4059-482d-bd8e-4ea9e3b537ed

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման  խումբը  հանրապետությունում  համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է  աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից  համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների հետ այսօր այցելեց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և «Արաբկիր» բժշկական համալիր:

Նախարարը  զրուցեց բուժանձնակազմի և  երեխաների ծնողների հետ: Եղավ ընդունարանում և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում: Հետաքրքրվեց հիվանդների բուժման ընթացքով: Կարևորեց գոյացող հերթերի կանոնակարգման գործընթացը:

Լրագրողների հետ զրույցում  նախարարը նշեց, որ այս պահին անհանգստության  որևէ առիթ չկա: Նա հսստակեցրեց, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, այլ  պարզապես առկա է սեզոնային գրիպի բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերին  շփումների ակտիվացմամբ:

«Այս աշխատանքները համակարգելու նպատակով  ստեղծված է արագ, օպերատիվ արձագանքման խումբ, որն օրական երկու անգամ անցկացնում է խորհրդակցություններ, այցելում բժշկական հաստատություններ»,-նշեց նախարարն` հավելելով, որ իրականացվող աշխատանքներում օրակարգային է նաև   հասանելիության ապահովման  հարցը:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության   և  ՀՀ ՏԿԱԻՆ հետ համատեղ  մասնագետներին հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածները և կազմակերպել հինգ հիվանդների տեղափոխում:  

«Մենք հորդորում ենք ինքնաբուժությամբ չզբաղվել և հնարավորինս շուտ  դիմել բժշկական օգնության», – ընդգծեց նախարարը:

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ համաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի, բժշկական կազմակերպություններն Երևանում և մարզերում  ապահովված են  անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ