19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Կկոխի” . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը` Սամվել Մայրապետյանը իր հերթական էլիտար շենքի համար “տարածք է ազատագրել” ՀՀ քաղաքացիներից: Խոսքը երեւանցիների սլենգով ասած` “պաժառնու հայաթի” տների մասին է, որի համար Մայրապետյանը վճարել է քառակուսի մետրի համար` 1000 ԱՄՆ դոլար:

Եղել են քաղաքացիներ, որոնք հրաժարվել են ինքնակամ վաճառել իրենց սեփականությունը, սակայն նրանց ասվել է, թե, ի վերջո, տարածքը ճանաչվելու է գերակա շահ եւ տրվելու է Մայրապետյանին եւ լավ կլինի, որ նրանք ինքնակամ վաճառեն տները, քանի գործարարը վճարունակ է:

Թերթն այս հրապարակման կապակցությամբ հեռախոսազանգ է ստացել Պուշկին 4-ում բնակվող քաղաքացուց, ով տեղեկացրել է, որ տարածքը 3 տարի առաջ է գերակա շահ ճանաչվել եւ իրենց բակում 2 սեփականատերեր են, որ հրաժարվել են համաձայնել Մայրապետյանի առաջարկած պայմաններին:

Քաղաքացին տեղեկացրել է նաեւ, որ “պաժառնու շենքը” Մայրապետյանը գնել է, իսկ հրշեջ ծառայությունը տեղափոխվել է այլ տարածք: Երբ այն ժամանակ իրենք Մայրապետյանին ասել են` ինչ կստացվի, եթե հրաժարվեն վաճառել իրենց սեփականությունը, Մայրապետյանը պարզապես հակադարձել է` “կկոխեմ գերակա շահի տակ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ