25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճրագալույցի մասին

 Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում էսուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝սուրբ Ծննդյան և սուրբ Հարությաննախատոնակներին, որովհետև այս տոներինավակատիքները մեր բնության նորոգման ուփրկության հիշատակներն են, գրում է ter-hambardzum.net-ը:

Այս օրը Թագավորի կարապետն է, որը նախօրոք գալիս է և ավետում Արքայի վաղվա գալստյան մասին ու հրամայում կահավորել ու զարդարել առագաստը (նորապսակների համար նախատեսված սենյակ կամ սենյակի մաս՝ առանձնացված քողով՝ «առագաստով»), պատրաստել Թագավորի պալատն ու հարսնության քողը գցել թագուհու՝ Եկեղեցու վրա: Այն ժամանակ և՜ հարսը, և՜ սպասավորները մի կողմ են թողնում ամբողջ տխրությունը և ամեն ինչ ըստ արժանվույն պատրաստում, որից հետո պատվում են ավետաբերին, սակայն կատարյալ հարսանիք չեն անում, որովհետև այն Թագավորի գալստյամբ է լինելու:

Սա նաև մարգարեությունների նշանակն է, որոնց ընթերցումները կատարում են նախատոնակի երեկոյան, ճրագներ ու կանթեղներ վառելով: Սա խորհրդանշում է մարգարեների աղոտ ծագումը, Արդարության Արեգակի երևելի ծագումից առաջ: Նաև այս մտքով է ճրագալույց ասվում, այսինքն՝ ժամանակավոր, անցավոր, աղոտ, տկար լույս:

Ահա, ըստ այս օրինակի, ճրագալույցի օրը կարապետ է լինում Ծննդյան ու Հարության տոներին: Եվ դրա համար սկսում ենք հոգևոր պաշտոն կատարել՝ նախ ընթերցելով մարգարեներին՝ որպես կանխասացների, ովքեր վկայում ու ավետում են մեզ գալիքը: Այսպիսով, Հինը Նորի հետ խառնելով՝ միասին տոնախմբում ենք: Եվ մինչ կավարտվեն հոգևոր խրախճանքները, վայելում ենք նաև մարմնավոր սեղանից, սակայն առանց միս ուտելու: Ո՜չ սգի ու ո՜չ էլ պահքի մեջ ենք, ինչպես երեկ ու անցյալ օրը և ո՜չ էլ կատարյալ խրախճանքի մեջ, ինչպես գալիք, վաղվա օրն է լինելու Արքայի գալստյամբ, այլ մնում ենք պահքի ու կատարյալ խրախճանքի միջև, որը կերակրի միջոցով ենք հայտնապես ցուցադրում:

Եթե ոմանք ասեն, թե տոնը կերակրով չեն պատվում, ապա այդպիսիներին պետք է պատասխանել, թե այդ դեպքում ինչո՞ւ Հարությունը և Ծնունդը՝ որպես կատարյալ տոներ, չի սահմանված պահքով տոնել:

Իսկ կատարյալը չենք անում, որովհետև կիրակին պահքից բաժանում ենք շաբաթով, և դեռևս չենք տեսել Հարուցյալին: Եվ երբ արևի ծագումով լույսը բացվի և Մարիամի հետ գնանք պարտեզ և տեսնենք գերեզմանը, ապա մեզ կերևա նաև Հարուցյալը և կհաստատի ու ցույց կտա Իր հարությունը: Այդ պատճառով անասելի խնդությամբ լցվելով՝ հնչեցնում ենք հարության երգը՝ նախ հոգով հպվելով հոգևոր սեղանին և ապա մարմնով՝ մարմնավորին, և ուտում ենք գառն ի հիշատակ երկնավոր Գառան, Ով օրհնյալ է հավիտյանս: Ամեն:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ