25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոքաբորբերն ակտիվացել են

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ:

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ: Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը`

գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության

չզբաղվել ինքնաբուժմամբ

անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ

հագնվել եղանակին համահունչ

հետևել անձնական հիգիենայի կանոններին

պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները

հաճախակի օդափոխել փակ տարածքները

տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ