23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական գործընթացները դեռեւս մեր առջեւում են. Օսկանյանը չի ափսոսում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն անկախ ամեն ինչից շարունակելու է իր ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս հավաստիացումը տվեց ԲՀԿ-ական պատգամավոր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում: Իսկ թե ինչու, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեց եւ որոշեց ընդհանրապես չմասնակցել ընտրական գործընթացին, Օսկանյանն այդպես էլ չհստակեցրեց: Նշեց միայն, որ երբ ‘’ավելի հարմար ու բարենպաստ պայմաններ’’ լինեն ԲՀԿ-ն ավելի մանրամասն կխոսի այդ մասին:

Վարդան Օսկանյանն ասաց, որ կուսակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, որն  ինքը հարգում է.’’ Երբ այդ որոշումը կայացվեց, ես իմ տեսակետը այդ օրերին էլ հայտնել եմ եւ այսօր էլ նույն կարծիքին եմ : Ես հարգում եմ Գագիկ Ծառուկյանի որոշումը, դա իր անձնական որոշումն է եղել: Ես այլ կերպ կցանկանայի, որ զարգացումները լինեին, բայց Ծառուկյանը և քաղխորհուրդը այդպես որոշեցին’’:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ական մի շարք գործիչների` Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություններին, Վարդան Օսկանյանը դրանց հանգիստ է վերբերվում եւ գտնում է, որ յուրաքանչյուրն իր որոշումը կարող է արտահայտել, սակայն կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է: Օսկանյանի համոզմամբ, ԲՀԿ-ն, ընդհանուր առմամբ ‘’կտանի այդ գիծը’’:

Իր ընտրությունը նախկին արտգործնախարարն, անշուշտ կկատարի: Թե ում կտա Օսկանյանն իր քվեն` իշխանակա՞ն , թե ընդդիմադի՞ր թեկնածուին, ԲՀԿ-ական գործիչը նախընտրեց չասել:

Henaran.am-ի դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը ընդդիմություն է եղել ԲՀԿ-ում, արդյոք շարունակելու է իր գործունեությունը նույն ոգով այն պարագայում, երբ ԲՀԿ-ն հիմնական քաղաքական գործընթացներից դուրս մնաց, Վարդան Օսկանյանը պատասխանել է.

‘’Ես այդ տեսակետները չեմ կիսում: Որեւէ բան նախագահական ընտրություններով չի ավարտվում: Քաղաքական գործընթացները դեռեւս մեր առջեւում են: Ես կարծում եմ, ԲՀԿ-ն հետագայում էլ շարունակելու է, եւ ես էլ հատկապես ակտիվ ներգրավվածություն եմ ունենալու’’:

Հարցին, թե այնուամենայնիվ, ափսոսո՞ւմ է արդյոք պարոն Օսկանյանը ստեղծված իրավիճակի համար` հաշվի առնելով այն հանգամանքը , որ ինքն էլ նախագահական ընտրություններում առաջադրվելու հավակնություններ ուներ, Օսկանյանը բացասական պատասխան է տվել:

‘’ Նպատակը եթե այն է, որ ինչ-որ բան ափսոսայինք, գոնե այդ հարցում ես կարծում եմ, որ ձախողվեց’’,-նշել է նա եւ հավելել, որ որեւէ ափսոսանք չունի ոչ իր քաղաքական գործունեության եւ ոչ էլ ‘’Սիվիլիթաս’’ հիմնադրամի ծավալած գործունեության համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ