28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

… Լևոն, Ռոբերտ, Սերժ, Րաֆֆի` չհավատաք

image_15472

Արմավիրի մարզի Նաիրի համայնքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեց Սեդրակ Ջանփոլադյանը, մարդ ով ինքնակամ ստանձնել է գյուղ մտնողներին դիմավորելու գործընթացը:

“Սա քո բուկլետն է՞, էս ինչ որ գրել ես, դու կարողանալու ե՞ս իրականացնել”, ագրեսիվ տոնով ասաց գյուղացին: Սակայն տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ժպտացող դեմքը`Սեդրակը սկսեց մի փոքր այլ երանգ  հաղորդել խոսքին:

“Իսկ ի՞նչ կուզենայիք ավելացնեինք մեր ծրագրի մեջ”,- արդեն Սեդրակ Ջանփոլադյանին դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուի այս խոսքից հետո հետևեցին գյուղացիների մի քանի հարցադրումները:

“Դուք ասում եք, որ հնարավոր է …,- թեկնածուին դիմեց 40-ամյա մի տղամարդ, իսկ ինչպե՞ս է այն հնարավոր, ո՞նց եք իրականացնելու:

“Ես կարող եմ ասել` որևէ մեկը` լինի Լևոն, Ռոբերտ, Սերժ, Րաֆֆի, Դաշնակցական, ՀԱԿ կամ մեկ այլ կուսակցության ղեկավար, որ ձեզ ասի, թե  դուք կապ չունեք ընտրությունների հետ, չհավատաք: Գյուղը պետք է ունենա պետական պաշտպանվածություն, հողը պետք է մշակվի: Ու  սա իշխանական խոստում չէ: Բայց այդ ամենը ես պետք է անեմ ձեզ հետ միասին”,-ասաց նախագահի թեկնածուն: Վերջինս բոլորին հորդորեց գնալ ընտրություներին, որ հետո  խավարը չանիծեն:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ